![]()
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, Սերժ Սարգսյանն իբրև թե տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին:
Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:
Նրանք Սերժ Սարգսյանին ցուցադրել և պատմել են անցյալ տարի վանական համալիր նախագահի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի:
Սակայն համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել այն փաստը, որ իրակնում ոչ մի տեսակապ էլ չի եղել, իսկ դրա մասին բազմաթիվ վկայող փաստեր կան:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
էս մարդը չգիտի՞ որ դրսում 2020 թիվն ա…Հ.Գ.բայց ինչի՞ էլի…խի՞….կարայիր սովորական տեսանյութ անեիր ու վերջ, որ դու շատ "մեծ ու բարի" մարդ ես, վանք ու եկեղեցաշինությամբ ես զբաղված, չէ դէ ոնց` ուղիղ եթեր)))
Posted by Davit Atayan on Friday, 10 July 2020
![]()