Զինվորական երդման արարողություն. շարքերում նաև կանայք են

Հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողություն։ Զինծառայողները երդվել են​ անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել պետական և ռազմական գաղտնիքը։

Հայկական բանակ զորակոչված յուրաքանչյուր քաղաքացի ծառայությունը սկսելուց առաջ հանդիսավորությամբ երդում է տալիս՝ իր զինակիցների ու հրամանատարների ներկայությամբ, զենքը ձեռքին, մարտական դրոշի ներքո: Զինվորական երդումը տրվում է անհատապես և հաստատվում սեփական ստորագ­րությամբ:

Մինչև զորակոչիկները երդում կտան, զինվորական մասի հրամանատարը կարճ ճառով հիշեցնում է նրանց զինվորական երդման կարևորագույն նշանակությունը՝ պատասխանատու քայլի պարտա­կանությունը, որը դրվում է Հայրենիքին հավատարիմ լինելու երդում տված զինծառայողների վրա:

Զինվորական երդման արարողությունը սովորաբար անցկացվում է այն զորամասում, որտեղ զորակոչված է տվյալ զինծառայողը: Բայց և այնպես, այն կարող է անցկացվել նաև պատմական վայրերում, մարտական և աշխատանքային փառքի վայրերում, ինչպես նաև Հայրենիքի պաշտպա­նության համար մղված մարտերում զոհվածների գերեզմանների մոտ:

Նման դեպքերում երդման արարողության վայր են բերվում միայն երդում տրվող զինծառայողները: Երդման արարողության օրը զորամասի համար համարվում է ոչ աշխատանքային և անցկացվում է որպես տոնական օր՝ զորամասի մարտական դրոշի և զինվորական նվագախմբի ուղեկցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ