![]()
«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխավորն է, հետեւաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան», այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարության մշակմանը ներբերում ունեցած պետական կառավարման համակարգի մարմիններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտային փորձագետներին»:
Ռազմավարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ:
Հ.Գ. Ազգային անվտանգության ռազմավարության ռուսերեն և անգլերեն պաշտոնական թարգմանությունները կհրապարակվեն երկշաբաթյա ժամանակահատվածում:
Մանրամասները՝ տեսանյութում
![]()