ԱԽ նիստում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:

Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարության մշակմանը ներբերում ունեցած պետական կառավարման համակարգի մարմիններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտային փորձագետներին»:

Ռազմավարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ:

Հ.Գ. Ազգային անվտանգության ռազմավարության ռուսերեն և անգլերեն պաշտոնական թարգմանությունները կհրապարակվեն երկշաբաթյա ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում այսօր տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը:

Այդ համատեքստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով: Ստորև ներկայացնում ենք ֆոտոշարք այդ նիստից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ