![]()
Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսից առողջացել է 1007 հիվանդ, հաղորդել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան: Առողջացածների ընդհանուր թիվը 163 093 է: Բժիշկները նրանց առաջարկում են դառնալ արյան դոնոր: Արյուն կարող է հանձնել ցանկացած քաղաքացի՝18-55 տարեկան, քրոնիկ հիվանդություններով չտառապող:
Եթե դոնորի անալիզներում չի հայտնաբերվում ՁԻԱՀ, հեպատիտ կամ այլ հիվանդություն, լինում են կորոնավիրուսի բավարար հակամարմիններ՝ նրան թույլատրվում է արյուն հանձնել: Առողջացածներրը նաև կարող են դառնալ սոցիալական կամավորներ, օգնել մյուս հիվանդների բուժման գործընթացում:
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Հայաստնում հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:
![]()