«Ինձ հետ կապվեցին մասսոններ ու ասին, որ եթե ուզում ես դառնալ վարչապետ, գլխիդ մեջ պետք է չիպ տեղադրենք». Անի Զախարյան

Այս արհեստածին համավարակը կենսաբանական զենք է՝ համաշխարհային կառավարության կողմից կառավարվող, այդ ծրագրի սկզբնական փուլում՝ համավարակի ֆոնին մեզ պետք է  ստրկացնեն, ապա ներկայացնեն, որ միմիայն պատվաստանյութը ներարկելուց հետո կկարողանանք վերադառնալ մեր նորմալ կյանքին, իսկ  այդ պատվաստանյութն պարունակելու է է չիփ, որը մտցնելու են մեր օրգանիզմ․․․

Անի Զախարյանը /«Նոր քաղաքական մշակույթ»/ այս մասին խոսել է  ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ, որն իր խոսքում նշե; էր, թե անդրադառնալու է մշակույթին ու մշակութային հիմնախնդիրներին։

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Հայաստնում հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ