«ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ…». վարչապետ Փաշինյան

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ քննադատություններին, որ իշխող խմբակցությունը ցանկանում էր դիմակներ կրելու կանոնների խախտման համար բարձրացնել տուգանքների չափը։

«Տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել։ Այո, մենք ասում ենք, որ այդ թվում՝ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ 

Եվ այս ճանապարհին  մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում նաև ներդնելու ենք նոր խստացումներ։

Եվ մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում, համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակներ կրեն, որովհետև Հայաստանի հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։

Եվ մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ նաև հանրային կոմունիկացիաներով»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ