![]()
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, Հայոց բանակից զորացրվել է և րոպեներ առաջ տուն մտել։ Վարչապետը ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Միասին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանն էր կիսվել տեսանճյութով և կատարել էր հետևյալ գրառումը.
«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։
Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Ի գիտություն – Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:
![]()
![]()