Մեդվեդևը պատմել է, թե ինչով է զբաղվել ինքնամեկուսացման ժամանակ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նկարագրել է, թե ինչպես է ժամանակ անցկացնում ինքնամեկուսացման պայմաններում: Այս մասին նա խոսել է kp.ru-ին տված հարցազրույցում:

«Մի կողմից՝ աշխատել եմ, կատարել եմ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պարտականությունները: Նաև շատ ժամանակ եմ անցկացրել տանը, ինչը ընտանիքի համար, իմ կարծիքով, «ամենավատը չէր»»,- ասել է նա:

Մեդվեդևը նաև նշել է, որ ինքը նաև հանդիպումներ է ունեցել, հանդիպել է գործընկերների հետ, բայց այդ հանդիպումների մեծ մասը եղել է տեսակապով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայաստանում հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ