![]()
Ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ լուրջ է տրամադրված ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում: Նա հերքել է այն լուրերը, թե մասնակցության մասին հուլիսի 4-ին իր հայտարարությունը քարոզչական հնարք է իր երաժշտական առաջիկա ալբոմի վաճառքի համար:
Forbes-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այլևս Դոնալդ Թրամփի աջակիցներից չէ և պլանավորում է ընտրություններին մասնակցել որպես «Ծննդյան կուսակցության» անդամ։
«Որովհետև երբ ես հաղթեմ, դա կլինի յուրաքանչյուրի ծննդյան օրը»,- բացատրել է նա։
Քանյե Ուեսթն ասել է, որ իր «ընտրապայքարի ընկերը», սովորաբար այդպես են կոչում ԱՄՆ փոխնախագահի թեկնածուին, լինելու է հոգևորական Միշել Թիդբոլը։ Նա Վայոմինգ նահանգի հոգևորականներից է, Ամերիկայի կենտրոնական մասում ընկած այդ նահանգում Քանյե Վեսթն ու Քիմ Քարդաշյանը ռանչո ունեն:
Հայտնիներից Ուեսթին աջակցություն են հայտնել կինը՝ Քիմ Քարդաշյանը և հայտնի նորարար Իլոն Մասկը:
![]()