Գեղարքունիքում ասֆալտապատողները շտկում են նախկին թերացումները, հետո նոր՝ վճարվում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Գեղարքունիք գյուղից։ Նա հիշեցրել է, որ 2019-ից իրականացված որոշ սուբվենցիոն ծրագրեր որոշակի խնդիրների պատճառով ավարտին չեն հասցվել։

«Ասֆալտապատման այդպիսի 5 ծրագրեր ունեինք, որոնցում որոշակի խնդիրներ կային որակի հետ կապված։

Շինարարները պետք է դրանք կատարեին, որ վճարվեին։ Այստեղ շինարարը պարտավորվեց, ասֆալտի ամբողջովին նոր շերտ է տեղադրվել։ Արդյունքում ունեցանք 5+5 սմ շերտ։

Կարող եմ ասել, որ աշխատանքը հիմա բավական որակով է արված։ Այս աշխատանքը համապատասխան հանձնաժողովն արդեն կընդունի, և այս պարագայում շինարարին կվճարենք։

Այսպիսի խնդիրներ ունեցել ենք Գանձակում, Վարդենիսում, Ճամբարակում և Վարդենիկում։ Նշված վայրերում ևս թերությունները շտկվել կամ շտկվում են։ Հորդորում եմ մեր շինարարներին՝ աշխատանքները կատարեն որակյալ, որ վճարվեն»,- ասաց Գնել Սանոսյանը։

Posted by Գնել Սանոսյան on Thursday, 9 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ