![]()
Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 12,170,742 մարդ։ Ապաքինվել է 7,070,188 պացիենտ, մահացել ՝ 552,114-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։
Ներկայում աշխարհում կա ավելի քան 4,5 մլն ակտիվ դեպք, որից 1 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի։
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 3,158,932 մարդ, մահացել՝ 134,862-ը։
Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (1,716,196), երրորդում՝ Հնդկաստանը (769,052)։ Հնգյակը եզրափակում են Ռուսաստանն (700,792) ու Պերուն (312,911)։
Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (68,055), Միացյալ Թագավորությունը (44,517), Իտալիան (34,914), Մեքսիկան (32,796)։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում ուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:
![]()