60 կմ/ժ-ն շատ քիչ է, խցանումներ են լինելու. վարորդները` ՃՈ նոր որոշման մասին

Երևան քաղաքի ամբողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը:

Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման համապատասխան փոփոխություն:

Այդ ճանապարհահատվածներն են՝

  • 1.Իսակովի պողոտա
  • 2.Թբիլիսյան խճուղի
  • 3.Մոնթե Մելքոնյան փողոց
  • 4 Աճառյան փողոց
  • 5. Դավիթ-Բեկի փողոց
  • 6. Մյասնիկյան պողոտա
  • 7. Սարալանջի պողոտա
  • 8. Աշտարակի խճուղի

Այսինքն նշված փոփոխությամբ Երեւան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը այս տարվա հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը վարորդներից հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ որոշում է, թե ոչ:

Մանրամասները՝ ArmLur-ի տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ