Քոչարյանի պահվածքը արժանապատիվ մարդու պահվածք չէ. Նա լողավազանում երկար չի մնալու, դատվելու է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, Ձեր գրառումներից մեկում դուք նկատել եք, որ սոցհարցումների բանավեճն անիմաստ է և ժամանակավրեպ: Նշել եք, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրն իրեն ատողները չեն, նրանք հանրային մակարդակում փոքրաթիվ են և չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել, Ն. Փաշինյանի խնդիրը, ըստ Ձեզ, նրան սիրողներն են: Խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ նկատի ունեք:

– Համարում եմ, որ տեսակետս ճիշտ է: Գրառմանս տակ բանավեճ ծավալվեց, ցավոք, մարդիկ այնքան էլ ճիշտ չընկալեցին գրածիս իմաստը, որովհետև իրոք երկիմաստություն կար դրանում: Սիրով կմեկնաբանեմ: Հեղափոխությունը ողջունեց Հայաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսը, և դա էր նաև պատճառը, որ հեղափոխությունից հետո խրախճանքներ, ուրախություններ ու հրավառություններ կազմակերպեցին փողոցներում:

Եվ այդ մարդիկ, ովքեր գնացել էին հեղափոխության, շատ մեծ ակնկալիքներ ունեն, և նրանք իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, հետևաբար Նիկոլ Փաշինյանին սիրողներն են: Իսկ նրանք, ովքեր քվե չտվեցին Փաշինյանին, նրանց քվեն ԱԺ-ում կազմեց 20-22 տոկոս, իմ կարծիքով՝ հիմա օր օրի այդ թիվն ավելի է նվազում, և Նիկոլ Փաշինյանին այդ թևից որևէ վտանգ չի սպառնում, այսինքն՝ այդ թևում չկան այնպիսի քաղաքական լիդերներ, որոնք իրենց հեղինակությամբ, անցած ճանապարհով, իրենց անձով կարող են հայտ ներկայացնել, և նրան մարդիկ համարեն ավելի լավը ու նախընտրեն իրեն, այսօր քաղաքական դաշտում չկա այդպիսի մարդ, մարդկանց սպասելիքները Նիկոլ Փաշինյանից են:

Նիկոլ Փաշինյանի խնդիրը իրեն սիրողների, իրեն քվե տված մարդկանց սպասելիքները բավարարելն է, իսկ դրա միակ ճանապարհը գիշեր-ցերեկ աշխատելն է, այսինքն՝ ասածիս բովանդակությունը սա էր, նպատակ չունեի թիմային վեճ առաջացնել… Մարդիկ վարչապետից անընդհատ պահանջելու են, վարչապետն ինչ էլ անի, իրենք դա քիչ են համարելու, իրենք համարում են, որ ավելիին են արժանի, և այստեղ է, որ վարչապետը միանշանակ խնդիրներ ունենալու է:

Մանրամասները՝  «Առաջին լրատվական»-ի տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ