Արթուր Դանիելյանը դատարանին ասել է, որ «երկրի առաջին աներձագ» ասելով Հրաչյա Հակոբյանին նկատի չի ունեցել

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի դատի տված անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով խնդրում է հայցն իր մասով մերժել՝ պատճառաբանելով, որ «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ինքը կարող էր նկատի ունենալ ում ասես:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանը՝ կից հրապարակելով ներկայացված հայցադիմումի պատասխանը.

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, հայտնի «մաքսանենգ ծխախոտի» գործի հետ կապված հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ այն անձինք, որոնք պնդում էին, թե ես կամ իմ ընտանիքի անդամները կապ ենք ունեցել իրենց առաջ բերած ինչ-որ ապօրինությունների մեջ, հրապարակային հերքեն իրենց արած հայտարարությունները և ներողություն խնդրեն վիրավորանքների համար:

Օրերս այդ անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով ԽՆԴՐՈՒՄ է հայցն իր մասով մերժել, քանի որ, մեջբերում եմ իր հայցադիմումից. «….. «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ես կարող էի նկատի ունենալ ում ասես եւ տվյալ դեպքում հայցվորին՝ (Հրաչյա Հակոբյանին) նկատի չեմ ունեցել»:

Ահա, այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելիս փորձում հետ կանգնել իրենց ասածից կամ, այլ կերպ ասած, «задний դնեն»:

Շակալները էլ ոնց են լինում…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ