![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբբուքյան էջում նորգրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Ասում են Զոհրաբյան Նաիրան ներողություն է խնդրել սփյուռքի մեր հայրենակցից, այն հայրենակցից ում ծաղրել ու անպատվել էր։
Իսկ Զոհրաբյան Նաիրան պարտադիր պետք է արժանանա՞ր հանրության պարսավանքին, որ հասկանար որ սխալ է գործել… չնայած ասեմ, էդ ներողությունը ձևական է և ուշացած…
Հասկանում եք չէ՞, որ եթե էդ ձայնային հաղորդագրությունը չհայտնվեր համացանցում, ապա Զոհրաբյանը երբեք ներողություն չէր խնդրի…
էդ ներողություն գիտեք ինչի է նման, Զատիկից հետո կարմիր հավկիթի… որ էլ ոչ մեկի ոչ պետք է, ոչ էլ հետաքրքիր է…
Ամենամեծ աբսուրդը կայանում է նրանում, որ հանդիսանալով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկինը իրեն թույլ է տվել այսքան հեռու գնալ… հետաքրքիր է, թե ինչ խղճով է ու մտքով է շարունակելու նախագահել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը …
Իսկ ինչ վերաբերվում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, մի բան կասեմ.
Տիկին Զոհրաբյան, ժամանակին ձեզ նման ՂԱԶԱԳԻՐ գրելով չեն ստորացել, դրա համար էլ ստիպված լքել են երկիրը…
![]()