![]()
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է, որ շատ քիչ բան էր փոխվել Ալիևի վերջին և դրան նախորդած ելույթի միջև։
«Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ․ ի՞նչ է նշանակում հրաժարվել բանակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանը տվել է արդեն, որ բոլոր պրոցեսները պետք է տանեն հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ մնացյալ ցանկացած զարգացման Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և ամեն կերպ պաշտպանելու է մեր հայրենակիցների անվտանգությունը»,- ասել է նա։
![]()