Ով է նշանակվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի առաջին տեղակալ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արամ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանի համաձայն՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հուլիսի 5-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ