![]()
Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությանն այսօր հարցաքննվել է գունդը գրաված խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը:
Նա պատմել է, որ ՊՊԾ գունդը գրավելու պահից սկսած՝ հայտարարել են, թե ոստիկանների դեմ ոչինչ չունեն և չեն կրակելու նրանց ուղղությամբ, սակայն ոստիկանների կողմից եղել է զինված դիմադրություն, ինչին իրենք ևս պատասխանել են կրակոցներով: Այդ ընթացքում վիրավորվել են իրենց խմբի տղաները և ոստիկաններից Արթուր Վանոյանը:
Ամբաստանյալը պնդել է, որ տեղյակ չէ ո՛չ Վանոյանի, ո՛չ էլ մյուս ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքներից: Պատմել է, որ գնդի տարածքից բուժօգնություն ստանալու համար տեղափոխել են հրազենային վիրավորում ստացած Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին՝ շատ լավ իմանալով, որ այևս չեն կարող վերադառնալ ՊՊԾ գունդ:
Զոհված ոստիկան Գագիկ Մակրտչյանի այրին հարց ուղղեց.
«Ձեր մտքով չանցա՞վ՝ գնաք էդ մարդուն (հրազենային վիրավորում ստացած Արթուր Վանոյին-խմբ.) գտնեիք, չէ՞ որ «պախկվոցի« չէիք խաղում: Մի հինգ-վեց սենյակ է, կարող էիք դուռը բացել, տեսնեիք՝ էդ մարդն էդտե՞ղ է, թե չէ: Ինչի՞ բուժօգնություն ցույց չեք տվել Արթուր Վանոյանին:
«Ես տեղեկություն չեմ ունեցել, որ վիրավոր կա: Ես տեսել եմ Գագիկ Մկրտչյանին վիրավոր, ճշտել եմ, ասել են, որ շտապօգնությունը չի գալիս, դրա համար մենք թողնում ենք, քանի որ ինքն ի վիճակի է իր ոտքով տուն գնալու, գնում է բուժօգնություն ստանալու: Եվ դա և մյուս սպանությունն իրականացվել են մեզ մեղադրելու, մեզ հրեշացնելու նպատակներով, նաև գրոհի հիմքեր ստեղծելու համար»,- պատասխանեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:
![]()