«Սա արդարացված քայլ է…». Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 մլն դրամ պարգևավճար տալու մասին

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև պատգամավորներին տրված պարգևավճարներին: Նրա խոսքերով՝ 580 մլն դրամ, պարգևավճարի տեսքով, տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար:

«Կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամիսը 240 հազար դրամի կարգի գումար է կազմում: Խոսքը մեծ միլիոնների մասին չէ, ինչպես պատկերացնում են ոմանք:

Կարող ենք համարել հարկի, կարող ենք համարել անհարկի, սա քաղաքական դիրքորոշման մասին հարց է: Մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է»:

Նա նաև հայտարարել է, որ աշխատավարձի 30 տոկոսով համամասնորեն պարգևավճարներ են ստացել բոլորը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ