Ովքե՞ր են Հայաստանի ամենահարուստ 10 պատգամավորները

Հայաստանի ամենահարուստ պատգամավորների ցանկը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանը 2020 թվականին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից և ներգրավվեց քրեական գործերում, սակայն, այնուամենայնիվ, նա չի դադարում մնալ խորհրդարանի ամենահարուստ անդամներից մեկը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից 24News-ը տեղեկացավ, որ Ծառուկյանը հայտարարագրել է 25 անշարժ գույք, բոլորը՝ համատեղ սեփականությամբ։

Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաև 14 մեքենա, որոնց թվում են BMW (2002թ) գնված 2005 թվականին, TOYOTA (2004թ) գնված 2004 թվականին, ROLLS-ROYCE (2008թ) գնված 2009 թվականին, BENTLEY (2016թ) գնված 2019 թվականին, և այլ մակնիշի մեքենաներ։

Ծառուկյանն ունի հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ 44 թանկարժեք գույք, որոնց թվում են ոսկե ձեռքի ժամացույցներ, ոսկե մատանիներ, կահույք և այլ իրեր։

Նրա բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները 2019-ի տարեվերջին կազմել են․ 116,690 դրամ, 10,126,200 ԱՄՆ դոլար, 10,753.00 եվրո։ Ծառուկյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 675․500․000 դրամ, 167,750,000 դոլար, 29,401,000 եվրո։

ԲՀԿ ղեկավարը եկամտի 13 աղբյուր ունի, ինչպիսիք են «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ, որից ստացել է 179,451,697.00 դրամ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ, որից սատցել է 1,932,559,920.00 դրամ։

Ազգային ժողովում աշխատանքի դիմաց Գագիկ Ծառուկյանի ստացած եկամուտը կազմել է 8,440,840.00։ Ծառուկյանի կանխիկ դրամական միջոցները ներկայացված հայտարարագրում կազմել են 675,500,000.00 դրամ, 167,750,000.00 դոլար և 29,401,000.00 եվրո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ