Մոսկվայում հրդեհ է բռնկվել այն հետազոտական ​​ինստիտուտում, որտեղ մշակվում է Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է , որ փրկարարները այս պահին արդեն վերացնում են Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող գիտական ​​ինստիտուտի շենքում բռնկված հրդեհը:Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հաղորդվում է , որ Միկլուխո-Մակլայա, հ .16 / 10, շենք 1 հասցեում, շենքի տանիքում հրդեհ է բռնկվել . Ըստ աղբյուրների, այս հասցեում գտնվում են կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի շենքերը , որտեղ մշակվում է Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Մոսկվայի ժամանակով 23.29-ին հրդեհը մասնակի վերացվել է: Բացի այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հրդեհը տեղի է ունեցել 10 քմ մակերեսով տարածքում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ