«ՀՀ Վարչապետի պաշտոնում ուզում են տեսնել Սերժ Սարգսյանին…». Նաիրա Զոհրաբյան

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվել էր հարցումների արդյունքները, ըստ որի Հարցված քաղաքացիների 85 տոկոսը հավանություն է տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գործունեությանը։ Անիմաստ եմ համարում այդ սոցիոլոգիական հարցումների

վերաբերյալ խոսելը, քանի որ դա համարում եմ կատարյալ զավեշտ ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան Կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Gallup International»-ի

կատարած հարցումներին, որի Համաձայն կառավարությանը վստահում է բնակչության 71 տոկոսը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 85 տոկոսը: «Շատ ցավում եմ, որ սոցիոլոգիան Հայաստանի Հանրապետությունում վերածվեց ցանկացած իշխանության կցորդի ։

Այդ նույն կազմակերպությունըհեղափոխությունից միայն հինգ օր առաջ, ապրիլի հինգին հրապարակել էին թիվ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վարչապետի պաշտոնում ցանկանում են տեսնել Սերժ Սարգսյանին»,-ասաց նա։

Մանրամասները՝  «Առաջին լրատվական»-ի  տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ