![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր Ալիևի և վարչապետ Փաշինյանի խոսնակի հայտարարություններին:
Ալևի հայտարարություններն այն մասին, որ «Չկա ոչ մի արդյունք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից: Դա ընդամենը ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի իմիտացիա է, իսկ մենք իմիտացիայով բանակցություններ չենք ցանկանում: Եթե կլինի առարկայական ընթացք, մենք բանակցություններին կմասնակցենք, հակառակ դեպքում անիմաստ բանակցություններից օգուտ չկա: Մենք սա ենք պահանջում Մինսկի խմբից և ամուր կառչած ենք մեր դիրքորոշմանը», պարսզապես հօդս ցնդեցրեց մինչ այժմ իրենց ըննդիմադիր հռչակած որոշ անհայրենիքների ստերը:
Հօդս ցնցեցրեց անգամ Լավրովի հայտարարած բանակցություններից սեղանին հայտնված «փուլային տարբերակներով» փոխզիջումների գնալու սուտը:
Ալիևի հայտարարութունը մի բանի մասին էր վկայում միայն, Ադրբեջանին հնարավորություն չի տրվում բանակցություններով հասնել իր ուզածին, Հայաստանը՝ վարչապետի գլխավորությամբ ամուր կանգնած է իր դիրքերում և չի տրվում Ալիևի հոխորտանքներին:
Ալիևի հայտարարությանը հետևեց նաև վարչապետ Փաշինյանի խոսնակի պատասխանը, որտեղ հստակ ասվում էր. «Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը…»:
Փաստացի Ադրբեջանին հստակ ազդակ տրվեց, որ կամ մեր թելադրած կանոններով պետք է նստեք բանակցությունների սեղանի մոտ, կամ … կամ մենք վաղուց արդեն լուծել ենք Արցախի հարցը…
Ու կա մի քանի ԲԱՅՑ, որոնց հետ Ալիևը կտրուկ որոշումների գնալիս չի կարող հաշվի չնստել…
Ապրիլյանից հետո հայկական Զինված ուժերը զգալիորեն համալրվել են նոր ռազմատեխնիկայով, սպառազինությունն ավելացել է… և .. և եթե Ապրիլյանի ժամանակ իշխանազավթ Սերժին ատելով գրեթե ամբողջ հայ ազգը գնաց կամ ուզում էր գնար ռազմաճակատ, ապա ինչ կլինի հիմա, երբ ՀՀ-ում Գերագույն գլխավոր հրամանատար է 80% վստահություն ունեցող լեգիտիմ վարչապետը։
![]()