![]()
Իրապատում-շոուի աստղ եւ հաջողակ գործարար Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է արել աջակցել փոքր բիզնեսը Հայաստանում՝ նվիրատվություն անելով Հայաստանի աջակցության հիմնադրամին։
«Դիտարկեք Հայաստանի աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու համար փոքր բիզնեսին COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է Քարդաշյանը։ Հեռուստաաստղը նաեւ մի քանի ընկերության անուն է հրապարակել, որոնք հատկապես աջակցության կարիք ունեն։ Նրանց շարքում են հայկական թեմատիկայով շարֆեր արտադրող «Արտույտ» ընկերությունը, «Ռետրո» կաֆեն եւ այլն։
![]()