«Պատկերացրեք հայերենի անգրագիտությունից ընդվզող Զոհրաբյանի վիճակը, երբ խոսում է համապատասխան Ծառուկյանը…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր համացանցում հայտնված Նաիրա Զոհրաբյանի ձայնային հաղորդագրությանը:

Հայրենի լեզվում ցանկացած անգրագիտությունը Նաիրա Զոհրաբյանի մոտ ընդվզում է առաջացնում…

Դե հիմա պատկերացրեք խեղճ Զոհրաբյանի վիճակը, երբ խոսում է համապատասխան Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը 2007 թվականից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2009թ.-ից ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։

2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։

«Մի կտոր լափի համար փախել եք, բոմժի նման ապրում եք…». Նարա Զոհրաբյանի հեռախոսազրույցը մեր հայրենակցի հետ

«Մի կտոր լափի համար փախել եք, բոմժի նման ապրում եք…»Նաիրա Զոհրաբյանի հեռախոսազրույցը մեր հայրենակցի հետ Ձայնագրությունը՝ HAYQ Media-ի

Posted by Medianews on Monday, 6 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ