![]()
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Սոնա Շահգելդյանը նմանակում է Թաթուլ Ավոյանին։ Իսկ թե որքանով է ստացվում նրա մոտ գնահատեք ինքներդ։
Հիշեցնենք, որ 2004-2008 թվականներին Սոնան սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների Ռուսաստանում, Լատվիայում, Ուկրաինայում` զբաղեցնելով առաջին հորիզոնականներ։ 2010 թվականին «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
2012 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։
![]()