![]()
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել մեկ օրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 212 հազար նոր դեպք: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արձանագրված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին։
Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Այստեղ գրանցվել է վարակի շուրջ 2,985,897 դեպք: Մահացել է ավելի քան 132,610 հազար մարդ:
Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է: Այստեղ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 1,604,585 դեպք, որից 64,900 մահվան ելքով: Վարակվածների թվով երրորդը Հնդկաստանն է՝ 704,607 հաստատված դեպքով, 19,782 մահով: Այս ցուցանիշով Հնդկաստանը գերազանցել է Ռուսաստանին:
Տասնյակում են նաև Պերուն, Իսպանիան, Չիլին, Միացյալ Թագավորությունը, Մեքսիկան, Իրանը:
![]()