Ավստրիայում սպանվել է Կադիրովի մորը վիրավորած չեչեն բլոգերը

Ավստրիայում ձերբակալվել է երկու չեչեն, որոնք կասկածվում են բլոգեր, Ռուսաստանում ահաբեկչական համարվող «Իչկերիայի Չեչենական Հանրապետություն» կազմավորման համակիր Մամիխան Ումարովի սպանության համար. սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին:

Ումարովը 43 տարեկան էր, քաղաքական ապաստան էր ստացել Ավստրիայում և ապրում էր Գերասֆորդ քաղաքում Մարտին Բ. անունով, վարում էր յութուբյան բլոգ: Իր բլոգում Ումարովը բազմիցս վիրավորական արտահայտություններ էր արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, նրա ընտանիքի, մասնավորապես մոր` Այմանի Կադիրովայի հասցեին:

Մամիխան Ումարովի հավանական սպանողները գտնվում են Կորնոյբուրգ շրջանի բանտում: Ավստրիական ոստիկանությունը կասկածյալների անունները չի հայտնում:

Կիրակի՝ հուլիսի 5-ին, Կորնյուբուրգի շրջանային դատախազությունը արգելել է տեղեկություններ հրապարակել կասկածյալների, ինչպես նաև Ումարովի սպանության հնարավոր պատճառների վերաբերյալ: Հայտնի է, որ կասկածյալներից մեկը 47 տարեկան է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ