![]()
Այսօր միաժամանակ երկու ահազանգ էր ստացվել Երևանի երկու խոշոր առևտրի կենտրններում ռումբերի տեղադրման մասին:
«Մեգամոլ Արմենիայում» փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերը վարժեցված շների միջոցով կատարել են ռումբի հայտնաբերման աշխատանքներ. պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:
Նմանատիպ ահազանգ ստացվել էր նաև «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ, որտեղ ևս աշխատակիցներին տարհանելուց հետո փրկարարները մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո որևէ վտանգավոր իր չեն հայտնաբերել:
![]()