«Լսի այ տղա…». Համացանցում հայտնվել է Գևորգ Պետրոսյանի և Ներսես Պողոսյանի վեճի ձայնագրությունը

Համացանցում հայտնվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խայտարառ հեռախոսազրույցը Ներսես Պողոսյանի  հետ։

«Մի րոպե, լսի այ տղա քեզ ինչ եմ ասում… արա դու ով ես ինձ ասես… հենում ես դեմս, շռԸմ ես տակդ, բարև չես տալիս…»,-  նման լեքսիկոնով է հայտնի ԲՀԿ-ական պատգմավորը խոսում քաղաքացիների հետ:

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը

2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

2009-2010 թթ. և 2015-2016 թթ. — ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։ 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։

2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ 2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբռկիչ գնահատականներ հնչեցնելու համար։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։

2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով:

Գևորգ Պետրոսյանի ևՆերսես Պողոսյանի վեճի ձայնագրությունը

Գևորգ Պետրոսյանի ևՆերսես Պողոսյանի վեճի ձայնագրությունը

Posted by Medianews on Monday, 6 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ