Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը

Երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ ամեն օրվա կտրվածքով տեղի են ունենում քննարկումներ, սակայն վաղ է խոսել արտակարգ դրությունը երկարաձգելու մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արտակարգ դրության երկարաձգման երրորդ ժամկետը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, եւ նույն օրն էլ կգումարվի նաեւ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, ապա նույն օրը՝ ժամեր անց կգումարվի նաեւ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով:

Ավելին, ըստ այդ նույն տեղեկությունների, ընդհանուր առմամբ արտակարգ դրության ժամկետը կարող է այսպես երկարաձգվել մինչեւ դեկտեմբեր: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն օրեր առաջ նա նշել էր, թե վերջնական հստակեցումները կլինեն հուլիսի 12-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ