«Հայ եկեղեցին վաղուց չկա, այն վաղուց զավթված է». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը գրում է .

«Մարդիկ։ Հայ եկեղեցին վաղուց չկա, այն վաղուց զավթված է գաղտնի գործակալների, բացահայտ շահամոլների, բոզի գնացող կուսակրոնների ու Աստծո անունը բիզնեսի համար շահարկողների կողմից։
Վաղուց։

Էնպես չի, որ եկեղեցում չկան առաքինի և ճշմարիտ հոգեվորականներ։ Կան։
Եվ՞…

Ընդհանրապես, եկեղեցին որպես ինստիտուտ այնքան է հետ մնացել իրական կյանքից, մարդկանց խնդիրների լուծման և հոգեվոր սննդի մատակարարման գործուն դեղատոմսերից այնպես է զրկվել, որ մնացել է փուճ ու առանց բովանդակության դատարկ պատիճ։ Փտած ընկույզ, որը դրից է միայն երևում որպես առկա, գոյություն ունեցող։
Ներսից այն վաղուց գոյություն չունի։ Կներեք։

Ազգային եկեղեցին իր ազգային լինելով է ազգային։

Դարեր շարունակ մեր եկեղեցու լույսի խորանը արևելքից միշտ լուսավորվել է Արեգակի առաջին ճառագայթներով։ Սրանում մեծ խորհուրդ կա, ու սրանով հայ եկեղեցին բացառիկ է, տարբեր աշխարհի մյուս եկեղեցիներից։

Վերջին տասնամյակներում սակայն արևելյան լուսամուտը փակվում է սրբապատկերով, ինչը ազգային հատկանիշի կորուստ է մեր եկեղեցում ու կռապաշտության դրսեվորում։ Հայ քրիստոնեության մեջ սրբապատկերն ընդունելի չէ, ու չի խորհրդանշում կենդանի Աստծուն, ինչպես դա ընդունված է օրինակ՝ Ռուսական եկեղեցում։

Ստորև երկու հայական եկեղեցիների խորաններ են, որոնցից առաջինում ներկայիս եկեղեցականները չեն հասցրել արմատից կտրել խորանի կառուցվածքը։ Մյուս նկարում այն է, ինչ կարող եք հանդիպել բոլոր մարդաշատ եկեղեցիներում։

Թե բա ազգային եկեղեցի։
Դուք ուր, ազգայինն ուր։

P.S. Սա էլի էի ասել։ Տարիներ առաջ դրված ստատուսներիս մեջ կգտնեք։ Բայց դե սրա համար պայքարը քաղաքական դիվիդենտ չի բերում, դրա ահամար կպել են սրա մասին ոչինչ չասող եկեղեցու պատմություն առարկային։

P.P.S. Իսկ Էջմիածնի մայր տաճարում ոչ թե լույսն է փակված, այլ ընդհանրապես, լուսամուտը վեր է ածված պատի, իսկ եկեղեցու արևելյան կողմից օժանդակ շինություն է արված, որը հիմա թանգարանի մասնաշենքն է։ Այ սա է ոտնձգություն հայկականության ու եկեղեցու նկատմամբ։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ