«Նիկոլ Փաշինյանի խնդիրը իրեն սիրողներն են…». Արամ Սարգսյան

Սոցհարցումների բանավեճը անիմաստ և ժամանակավրեպ եմ համարում։

Նիկոլ Փաշինյանի խնդիրը իրեն ատողները չեն, նրանք հանրային մակարդակում փոքրաթիվ են ու չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը իրեն սիրողներն են…

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Զավենի Սարգսյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետությունում հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի  Հայաստանում  լիիրավ  անդամ  «Էմ Փի ՋԻ»  ՍՊԸ  տնօրեն  Արամ  Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե ինչպես են գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը. ընդդիմության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 22,7%-ը, Ազգային ժողովի գործունեությանը՝ 54,7%-ը, կառավարության գործունեությանը՝ 67,9%-ը, նախագահի գործունեությանը՝ 79,3%, վարչապետի գործունեությանը՝ 85%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1 002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%:

Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ