![]()
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էջում նոր լուսանկար է հրապարակվել:
Լուսանկարին կից գրված է.
«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին»:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը:
Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 միլիարդ դրամ գրավի չափով։
Նշենք` Գլխավոր դատախազությունից հայտնեցին,որ կմեկնաբանեն դատական որոշումը ստանալուց հետո։
![]()
![]()