«Ինչպես կարմիր կովը կաշին չի փոխում, այնպես էլ վանա կատուների առաջ սրանց խոնարհվող, քծնող, վիզ ծռող մորթապաշտ տեսակը չի փոխվում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Նախկինների դիմաց վիզ ծռող ու խոնարհվող տեսակի մասին վաղուց եմ խոսացել։

Հեղափոխության ժամանակ էս տեսակը հնարավորություն ստացավ մեջքը շտկելու ու պարզ ճակատ ապրելու: Հնարավորություն ստացավ հպարտ քաղաքացի դառնալու, ով հանուն շահի չի քծնում ու չի ստորանում։ Հնարավորություն ստացավ արժանապատիվ կյանք ապրելու։

Բայց ինչպես կարմիր կովը կաշին չի փոխում, այնպես էլ, սրանց քծնող տեսակը չի փոխվում։

Հեղափոխությունից առաջ մի օր չլսեցինք խոնարհվելուց հետո գոնե շողոքորթող ժպիտով բարեխոսեիք երկրի, պետության ու ժողովրդի համար… ու գիտեք ինչու, որովհետև սեփական կաշվից էն կողմ ձեզ համար այլ արժեք չկա…

ՀԳ. Սոցցանցերում ձեր հասցեին ուղղված անեծքներն ու հայհոյանքներն էլ ինքներդ եք վաստակել, վաստակել եք իշխանազավթների ու վանա կատուների առաջ խոնարհվելով, քծնելով ու վիզ ծռելով… ու այս տեմպերով էդ վաստակը էլ ավելի է շատանալու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ հայտնի երգիչ Արամոն փողոցային լեքսիկոնով կարծիք էր հայտնում երկրու ստեղծված իրավիճակի մասին։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

Էս լկտի բառապաշարով նախկինների ստրուկին ասեք, որ մարդիկ են մահանում մինչ ինքը ախտոտված բերանն է ի ցույց դնում։ Էն բերանը, որ Ռիտայքի ձեռքերից բռնած և հետույքով վերջացրած համբուրել ա ։ Ռիտաների парашют ներքնազգեստների տակ մազերի ճերմակությունը ձեռք բերածին, Քոչարյանի համար ստորագրություն տվածին, քուչի խուժանի բառապաշար ունեցողին և ուրիշի վիշտը չհարգողին հուշեք, որ դուխով տղու դերը սխալ ժամանակ է ստանձնել։ 2010 թվականին, երբ մոտեցել էր գեներալներից մեկին ու փորձել տղային բանակից ազատել ու բազմաթիվ կապտուկներ էր ստացել՝ այ այդ ժամանակ սենց մեծ-մեծ թող խոսեր!!!

Posted by Regina Prazyan on Saturday, 4 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ