«Սպանդարյան գյուղը նույնպես կունենա նախակրթարան…». ԿԳՄՍ նախարար


ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել է.

«Սպանդարյան գյուղը նույնպես կունենա նախակրթարան: Այցելեցի այդ վարչական շրջան, ուր հավաստիացրին, որ սեպտեմբերի 1-ին կարող են բացել նախակրթարանի դռները»:

«Սրանով զգալի կթեթևանան նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:

Հիշեցնենք, որ ավելը վաղ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով:

Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ