![]()
Շիրակի մարզում շուրջ 23 կմ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհ կհիմնանորոգվի: Այս տարվա ծրագրում է Երևան-Գյումրի, հայ-վրացական սահմանի միջպետական նշանակության Գյումրի-Աշոցք հատվածը։ Աշխատանքները մեկնարկել են, և կապիտալ նորոգումների համար երկու ամսով փակ կլինի Գյումրի-Ցողամարգ ճանապարհը։
Փակ են Բավրայից-Ցողամարգ ու դեպի Թորոս գյուղ գնացող ճանապարհները: Նոր՝ ժամանակավոր երթուղին բացել է ճանապարհային ոստիկանությունը։
Այլընտրանքային երթուղով են անցնելու Բավրայից Գյումրի եկող բոլոր մեքենաները: Ուղիղ միջպետական մայրուղու փոխարեն վարորդները շրջանցիկ երթուղի են անցնելու Բավրայյից Ցողամարգ, հետո Ամասիայից Մարմաշեն ուղղություններով նոր մտնելու են Գյումրի։
Երթևեկության երկամսյա փակ ռեժիմի կանոնները, սակայն, խախտելու են հարակից գյուղերի բնակիչները, նրանց դեպքում այլ տարբերակ չկա։
Երևան-Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Թորոս-Ցողամարգ 5 կմ-անոց հատվածում շինարարն արդեն աշխատանքները սկսել է: Հենց այն ճանապարհահատվածն է, որը «Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու մաս էր կազմելու:
![]()