![]()
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
«Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։
Նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ։ Եվս 3 դեպքը գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ։Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում.
Այսպիսով, հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 103, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 34 քաղաքացի:
Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2170 է»:
Ինչպես ավելի վաղ այտնել էինք Հայաստանու հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28606 դեպք, որոնցից 16140-ն` առողջացած, 484-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 122682 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 706 նոր դեպք և 205 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է:
![]()