![]()
ԱՄՆ-ում հարբած տղամարդը մահացու հրազենային վնասվածք է հասցրել ոստիկանին և ինքնասպան եղել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Օհայի նահանգի Տոլեդո քաղաքի ոստիկանության հաղորդագրությանը:
Ոստիկանության սպա Էնթոնի Դիան կանչի բերումով ժամանել է շինանյութի խանութի կայանատեղի, որտեղ այցելուները հարբած մի տղամարդու են նկատել: Երբ ոստիկանը մոտեցել է տղամարդուն, վերջինը կրակել է սպայի վրա: Չնայած նրան, որ ոստիկանը զրահաբաճկոնով է եղել, հրազենային վնասվածքը մահվան է հանգեցրել:
Հարբած տղամարդն այնուհետև փախչել է մոտակա անտառը, որտեղ ավելի ուշ ոստիկանները գտել են նրա դին:
![]()