Վրաստանի շրջաններից մեկի զուգարանում հայտնված նորածնի մայրը կհարցաքննվի դիտավորյալ սպանության կասկածանքով

Վրաստանի Կասպիի շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել է մահացած նորածին: Անցկացվում է դիակի փորձաքննություն: Ըստ առկա տեղեկությունների՝ մինչև 30 տարեկան կինը ծննդաբերել է տանը, իսկ հետո երեխային նետել զուգարան:

Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է մոր կողմից նորածին երեխայի դիտավորյալ սպանություն:

Ծննդաբերելուց հետ երիտասարդ կնոջը տեղափոխել էին Կասպի քաղաքի «Մեդալֆա» կլինիկայի գինեկոլոգիական բաժանմունք: Կնոջ վիճակը բարելավվել է: Նրան դուրս են գրել և վերջինս ստիպված կլինի պատասխանել քննիչների՝ մայրասպանության կասկածանքով մեղադրանքներից բխող հարցերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ