«Բնության պարգև է…». Գագիկ Սուրենյանը նոր գրառում կատարել

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրևը բնության պարգև է»,-գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ներկայացրել առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը:

«Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +37․․․+38 աստիճանի, սակայն հուլիսի 9-ին կրկին կնվազի»,- գրել է Գագիկ Սուրենյանը։

Հուլիսի 4-5-ին և 9-ին երեկոյան ժամերին  քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  սպասվում է  քամու ուժգնացում՝ 17-19մ/վրկ: Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ