![]()
Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող արձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները:
Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է:
Քարից ու պղնձից ձուլված արձանի կողքին արտիստի ուրախ և տխուր դեմքերն են:
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմը այցելել է նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան և տնօրինությանը հանձնել Մհեր Մկրտչյանին պատվավոր շքանշանը:
Մհերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, ծնվել է 1930 թվականին Լենինականում, ապրել Տեքստիլ թաղամասում:
Այն փողոցը, որտեղ անցել են անվանի դերասանի մանկության ու պատանեկության տարիները, կրում է նրա անունը, իսկ շենքին փակցված ցուցանակը հիշեցնում է, որ 1937-1953 թվականներին այդ տանն է ապրել Մհեր Մկրտչյանը:
![]()
![]()
![]()