![]()
Վահագն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
9 տարեկան էի Հայրիկիս հետ խանութ էինք գնում և մեր շենքի մոտ էր գարեջրատունը, տեսա Մհեր Մկրտչյանին և մեկից հորս ձեռքը թողեցի ու բարձր ձայնով վազեցի դեպի Ֆռունզը ու գնացի գիրկը նստեցի:
Հայրս ճանաչում էր հիշում եմ ասեց էրէխու համար լիմոնադ բերեք և հիշում եմ իր հարցը կուզես դերասան դառնաս ասեցի հա, ասեց գործ չունիս:
Եվ իմ մանկության հուշերի մեջ Մհերը մնաց և առ այսօր այդ սերը չի մարում որպես ՄԱՐԴ և տաղանդավոր դերասան:
Ծնունդդ շնորհավոր մեր հպարտություն: Ամեն տարի իր ծննդյան օրը վերհիշում եմ գեղեցիկ հիշողությունը որ իմ համար հիշարժան է և պատմական:
Գյումրեցիները համար Մհերը մեր հպարտությունն է մեր բոլորի կողմից սիրված և հարգված տաղանդավոր դերասան մեր կյանքում մնաց որպես ուրախ և տխուր ՄԱՐԴԸ: Աստված հոգիդ լուսավորի քո հիշատակը միշտ վառ է մնալու բոլորիս սրտերում:
![]()