«Միևնույն է, ձեզ կօգտագործեն ու վերջում էլի օգտագործած հայտնի բանի նման կշպրտեն…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Ի գիտություն որոշ ստրկամիտ անհայրենիքների…

* Հայաստանի հանրապետությունը անկախ և ինքնիշխան պետություն է:

* Հայաստանի հանրապետությունը ոչ ձեր, ոչ էլ ձեր հոր դուքյանը չէ:

* Հայաստանի հանրապետությունը ձեր հերթական բիզնես պրոյեկտը չէ:

* Հայաստանի հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը առք ու վաճառք ենթակա չէ:

* Հայաստանի հանրապետութունում իշխանությունը առաջնորդվում է և պետք է առաջնորդվի բացառապես պետության և ժողովրդի շահերից ելնելով:

Բավական է, ինչքան փորձեցիք ձեր ստրկամիտ մտածելակերպով օտարին հպատակ սարքել էս ժողովրդին, բավական է, ինչքան ծախեցիք էս երկիրը, բավական է, ինչքան ուրացաք ձեր ազգությունը…

Սա պետություն է, որն ունի տեր, իսկ տերը՝ հայ ժողովուրդն է…

ՀԳ. Միևնույն է, ձեզ կօգտագործեն ու վերջում էլի օգտագործած հայտնի բանի նման կշպրտեն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ