![]()
Factor.am-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ
– Պարո՛ն Հարությունյան, հատկապես վերջին ամիսներին Ադրբեջանն ագրեսիվացել է։ Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «բանակն ուժեղացնում են՝ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, օկուպացված տարածքները վերադարձնելու համար», և հույս է հայտնել, որ շուտով կստեղծվի բարենպաստ միջազգային իրադրություն։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ վրա է հիմնված այդ հույսը, կա՞ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն, թե՞ սա հերթական հոխորտանքն է։
– Մենք պետք է գնահատենք ռազմաքաղաքական իրավիճակը, որպեսզի հասկանանք։ Առաջինը՝ պատերազմը չի ավարտվել, մենք ունենք հրադադարի պայմանագիր, բայց պատերազմն ավարտված չի։ Մենք չունենք խաղաղության մասին մեծ քաղաքական պայմանագիր, Ադրբեջանի զորքերը կանգնած են ուղիղ շփման գծում, և հեռավորությունն այնքան փոքր է, որ որոշում ընդունելու և պատերազմ սկսելու ընթացքի միջև շատ փոքր ժամանակ է ընկած։ Որպեսզի մոբիլիզացիա անցկացնեն, և երկար ժամանակ անցնի՝ այդպես չէ, որովհետև տարածքներն այդքան մեծ չեն։
Պատերազմն ավարտված չի, մենք պիտի գիտակցենք ու ապրենք այս գաղափարով և այս գնահատականով։ Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, մենք պետք է գնահատենք, որ կա այդպիսի հավանականություն, բայց ես դա համարում եմ ոչ մեծ։ Ինչո՞ւ, որովհետև այն նախապայմանները, ինչի մասին խոսել է իրենց նախարարը, դա ասել է որպես շարունակություն Իլհամ Ալիևի ելույթի, որում նա ուշագրավ հայտարարություն է արել, թե իրենք կսպասեն համապատասխան պայմաններին, երբ դրանք կլինեն, մենք կսկսենք պատերազմ։ Սա կարևորագույն եզրակացություն է, որ այսօր այդ պայմանները չկան։
– Մամեդյարով-Մնացականյան տեսակոնֆերանսից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և որ վերջին սադրիչ հայտարարությունները, հռետորաբանությունն ու իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը։ Ինչպե՞ս հասկանալ համանախագահների այս ընդգծումը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում:
![]()