![]()
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ներկայացրել առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը:«Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +37․․․+38 աստիճանի, սակայն հուլիսի 9-ին կրկին կնվազի»,- գրել է Գագիկ Սուրենյանը։
Հուլիսի 4-5-ին և 9-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19մ/վրկ: Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 4-5-ին և 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
![]()