Սեպտեմբերին Արարատի մարզի 5 համայնքում նոր նախակրթարաններ կբացվեն

Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ:

Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սրանով զգալի կթեթևանան նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:

Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ