«Սբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի բակի բարեկարգմանը մասնակցում են պացիենտների հարազատները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջում տեղադրված են լուսանկարներ հետևյալ գրառումով․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող՝ նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ, հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:

Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել էին պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը կարգի բերել։

Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար: Նրանց խնդրանքով անունները չենք հրապարակում»,- նշված է գրառման վերջում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին…

Posted by Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ on Friday, 3 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ