![]()
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը անդրադարձել է վերջին օրերին համացանցում տարածված , ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից արված այն հայտարարությանը , որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ ցույց են տալիս Նավալնիին .
«Ես դեմ չեմ ,որ Սոլովյովը ՌՈՍՍԻԱ 1 ի փոխարեն ՀԱՆՐԱՅԻՆ է նայում։
Բայց կարող էր մի քիչ տեղեկացված լինել։
Եթե նեղվել է ,որ Հանրայինը մի քանի վայրկյան դրել է Նավալնու կարծիքը ,պետք է դիմում գրի դուրս գա ,քանի որ իր հարազատ ալիքները նույպես ցուցադրում են Նավալնուն։»-գրել է Պետրոս Ղազարյանը և տեղադրել լուսանկար , որտեղ երևում է , որ ՌԴ «Ռոսսիա1» հեռուստաընկերությունը նույնպես ցուցադրել է Նավալնիին:
Հիշեցնենք , որ Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում Վլադիմիր Սոլովյովը ասել էր .
«Տեսեք ինչ հետաքրքիր է։ Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նшցիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որը шտում է հայերին, шտում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն այդ մարդուն ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ…»
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր հունիսի 25-ին և ավարտվել հուլիսի 1-ի երեկոյան: Ռուսաստանի քաղաքացիները պետք է կողմ կամ դեմ քվեարկեին Սահմանադրության մեջ առաջարկվող այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են ռուսական օրենսդրության գերակա դառնալը միջազգայինի նկատմամբ, ՌԴ գործող նախագահին կրկին վերընտրվելու իրավունքն տալն ու պաշտոնավարման նախորդ երկու ժամկետների զրոյացումը:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ առցանց քվեաթերթիկների 99%-ի մշակման հիման վրա հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողների 78.03%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, դեմ՝ 21.16%-ը:
![]()